Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Ես նրան կոչ արեցի անհապաղ դադարեցնել այն անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր դաշնակից ուժերի միջոցով»,- X-ում գրել է Մակրոնը, շարունակելով. «Ես նրան հիշեցրի, որ Ֆրանսիան գործում է խիստ պաշտպանողական շրջանակում, որը նպատակ ունի պաշտպանել իր շահերը, տարածաշրջանային գործընկերներին և նավարկության ազատությունը, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվում է»։
Ավելի վաղ Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա՝ տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա. «Ես նաև կոչ արեցի Իրանի նախագահին թույլ տալ Սեսիլ Կոլլերին և Ժակ Պարիին հնարավորինս շուտ անվտանգ վերադառնալ Ֆրանսիա»,- գրել է Մակրոնը: