Հորմուզը փակ կմնա, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարը․ Tasnim

Նավերը Հորմուզի նեղուցում, 18-ը հունիսի, 2026թ․

Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարի ռեժիմը, հղում անելով Իրանի բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին՝ հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ համաշխարհային մատակարարումների համար առանցքային նեղուցը վերաբացելու համար Թեհրանի մեկ այլ պայման իրանական նավթամթերքի արտահանումների սահմանափակումները դադարեցնելն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված 60-օրյա հրադադարի ընթացքում և դրանից հետո Հորմուզի նեղուցով նավարկելու համար Իրանի կողմից տուրքեր չեն գանձվի։ Բանակցությունների տապալման պարագայում ինքն էր սպառնացել վճարներ գանձել։

Դրան նախորդեց Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարության հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական Mehr գործակալության հաղորդմամբ՝ պաշտոնական Թեհրանը դիմում է այս քայլին, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարի համաձայնությունը՝ մասնավորապես Լիբանանում, որի վրա իսրայելական հարձակումների հետևանքով երեկ առնվազն 20 մարդ էր զոհվել։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԷՄԳ ղեկավարը ողջունում է ԱՄՆ - Իրան բանակցություններըՎենսը և Ղալիբաֆը արդեն Շվեյցարիայում ենԻրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցը կփակվիՇվեյցարիան հայտարարում է՝ ԱՄՆ - Իրան բանակցությունները շարունակվում են