Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը։
«Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները», - ասել է Մերցը։ «Դա կարող է իրականացվել միայն դիվանագիտական ուղիներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջԻրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։