«Հետքայլ՝ անդունդի եզրից». Կալլասը ողջունել է ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն այսօր ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը՝ այն համարելով «հետքայլ՝ անդունդի եզրից»:

«Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը «ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարձակումները, վերականգնելու նավագնացությունը և դիվանագիտության համար տարածք ստեղծելու՝ երկարատև համաձայնության հասնելու ուղղությամբ», X-ում գրել է Կալլասը:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ», - հավելել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրումԹրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանըԳուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարըԹրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFP«Հիմա նպատակը պետք է լինի պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները». Մերց