Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, սոցցանցում հայտարարել Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որտեղ մշակվում երկրի արտահանվող նավթի մոտ 90%-ը:
«Ինչ-որ պահի ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ և կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ինչը լավ էլ ձեռնտու է և՛ Վենեսուելային, և՛ ԱՄՆ-ին»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը նաև կրկնել է պնդումը, թե Իրանի զինված ուժերի կարողությունները մեծ մասամբ ոչնչացված են։
Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից ժամեր առաջ Իրանն ու ԱՄՆ-ն հարվածել էին միմյանց՝ արդեն երկրորդն օրն անընդմեջ։ Նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ գիշերը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին: Օմանի ափերի մոտ էլ հարվածել էր մի նավթատարի՝ պնդելով, թե այն իրանական նավթ էր տեղափոխում: Անձնակազմի երեք անդամ էր սպանվել: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Օմանի ծոցում ԱՄՆ-ն նաև հարվածել է իրանական նավի, որն առաջին անհրաժեշտության պարագաներ էր տեղափոխում Իրան:
Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և մեծ վնաս պատճառել, ոչնչացրել ամերիկյան կործանիչներ։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս պնդումները։ Բահրեյնում իրանական հարվածից երեխա է վիրավորվել։ Քուվեյթը մի քանի ժամով փակել է իր օդային տարածքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի էԹեհրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները՝ հայտարարելով, որ դրանք «փաստացի անիմաստ» են դարձրել հրադադարը։ Արտգործնախարարությունը զգուշացրել է՝ սա «ծայրահեղ լուրջ հետևանքներ» կունենա, որի պատասխանատվություն կկրի ԱՄՆ-ն»:
«Միացյալ Նահանգների իրականացրած անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, այլև ապրիլի 8-ի հրադադարը գործնականում անիմաստ են դարձնում», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարությունում։
Արտգործնախարարն իր հերթին ԵՄ պաշտոնակցի՝ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է ԱՄՆ հարձակումները՝ նշելով, որ դրանք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունք: Աբբաս Արաղչին նաև քննադատել է ՄԱԿ-ի անդամ երկրների լռությունը ԱՄՆ հարձակումների վերաբերյալ՝ զգուշացնելով, որ գլոբալ անգործությունը կհանգեցնի տարածաշրջանային և համաշխարհային անկայունության աճի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզը. լրատվամիջոցներԻրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներն իրենց հերթին զգուշացրել են՝ Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները «միայն կբարդացնեն իրավիճակը»՝ հանգեցնելով ավելի լայն հակամարտության և սպառնալով համաշխարհային տնտեսական կայունությանը: «Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի շարունակությունը չի հասնի իր ցանկալի նպատակներին, ինչպես նաև չի հաջողվի կոտրել Իրանի ժողովրդի կամքը կամ խաթարել նրա դիմադրողականությունը»,- նշվում է Արտգործնախարարության հայտարարությունում:
Լարվածության նոր ալիքի պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու, թե ինչպես կարգավորել իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամում, որի հետևանքները տարածվում են տարածաշրջանից դուրս: Կողմերը պետք է դադարեցնեն կրակը և խնդիրը կարգավորեն դիվանագիտւթյամբ, սոցցանցում գրել է Անտոնիու Գուտերեշը։
Գիշերվա հարվածներից ժամեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Իրանին տրվել է գործարք կնքելու հնարավորություն, բայց Թեհրանը չի օգտվել դրանից: Հետևաբար, ռումբերը «կթափվեն երկրի կարևորագույն օբյեկտների վրա», սպառնացել էր Փիթ Հեգսեթը։
«Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք ուզում ենք ինչ-որ բան վերսկսել։ Դրա կարիքը չունենք։ Հարցն այն է, որ մենք և Պատերազմի նախարարությունը պատրաստ ենք սահմանել պայմաններ՝ ապահովելու, որ ստանանք այնպիսի գործարք, ինչպիսին նախագահ Թրամփն է ակնկալում», ասել է Պաշտպանության նախարար Հեգսեթը։
Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարվածները: Թուրքիան և Պակիստանն էլ զսպվածության կոչ են արել:
Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին, իսրայելցի երկու զինվորական է վիրավորվել:
Սիրիական «Սանա» պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական զորքերը նաև մտել են Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքին հարող մի քանի բնակավայրեր, որտեղ անցակետեր են տեղադրել և խուզարկել պետական և մասնավոր ավտոմեքենաները: