Մատչելիության հղումներ

Իրանը պետք է դուրս գա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, սակայն չի հանձնվի. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանը «պետք է դուրս գա» տարածաշրջանում ներկայում տիրող «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, սակայն ոչ մի դեպքում չի հանձնվի, հայտարարել է երկրի նախագահը:

«Պատերազմը, անշուշտ, երկրի շահերից չի բխում, բայց եթե նրանք փորձեն ոտնահարել մեր արժանապատվությունը, մեր հողը և մեր տարածքը, մենք չենք հանձնվի», - ըստ IRNA պետական լրատվական գործակալության՝ Թեհրանում կայացած մի միջոցառման ժամանակ հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը:

Նա նշել է, որ երկրի կառավարումը պատերազմի և ճգնաժամերի ժամանակ «դժվար» է, և ընդգծել է հասարակության բոլոր շերտերի միասնության և համագործակցության անհրաժեշտությունը՝ Իրանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

«Մենք պետք է առաջ շարժվենք արժանապատվորեն այնպես, որ մեր երկրի ապագան փրկենք ճգնաժամերից և փոթորիկներից», - ասել է Իրանի նախագահը։

XS
SM
MD
LG