Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։
«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», - հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։
«Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», - պնդել է ԵՄ խոսնակը՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. ՊուտինԱնցած շաբաթ օրը Մոսկվան Հայաստանից հետ կանչեց իր դեսպանին՝ «խորհրդակցությունների» համար, նախագահ Պուտինն էլ քննադատեց Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ և կոչ արեց «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։
Վերջին օրերին Մոսկվան նաև մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական խմիչքների, ծաղիկների, մրգերի և բանջարեղենի ներմուծման վրա։