Դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքը

Ծաղկաձորի ճոպանուղին, արխիվ

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» (ՀԱՕԿ) իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այդպիսով դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005-ի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը ՀԱՕԿ-ին տրամադրվել է Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տվյալ հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, նշված է հաղորդագրությունում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվելՓաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված մեղադրանքի մասին Գագիկ Ծառուկյանի գործով իրավապաշտպան Սաքունցը խախտումից է խոսում. դատախազությունը լուռ է Քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ Ծառուկյանը հարցաքննվել է, հերքել մեղադրանքը«Խլելով երկիրը կարո՞ղ է զարգանալ». Դատախազությունը «Արարատցեմենտին» առնչվող նոր խախտումներ է բացահայտել«Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել». կփակի՞ Ծառուկյանը քաղաքականության էջըՓաշինյանը պատրաստվում է պետականացնել «Արարատցեմենտ»-ը, Ծառուկյանը հակադարձում է՝ «իրենց վերջը եկել է»