Բեռլինը Իրանին կոչ է անում դադարեցնել ԱՄԷ-ի վրա հարձակումները և բացել Հորմուզի նեղուցը

Գերմանիան դատապարտում է Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների վրա հարձակումները, այսօր հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հավելելով, որ Թեհրանը պետք է դադարեցնի հարևաններին սպառնալը և առանց սահմանափակումների բացի Հորմուզի նեղուցը։

«Միջուկային օբյեկտների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում ողջ տարածաշրջանի բնակչության անվտանգության համար։ Բռնության հետագա սրացում չպետք է լինի»,- X-ում գրել է Ֆրիդրիխ Մերցը:

Մերցը նաև ասել է, որ Իրանը պետք է լուրջ բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ։

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները նախօրեին հայտնեցին, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է առաջացրել ատոմակայանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ն ԱՄԷ-ում ատոմակայանի է հարվածելՊատերազմը դադարեցնելու Իրանի վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին. ReutersՊակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է. Իրանի ԱԳՆԻրանի ժամանակը սպառվում է. ԹրամփAmnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանց