Մատչելիության հղումներ

Պատերազմը դադարեցնելու Իրանի վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին. Reuters

Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի կողմից վերանայված առաջարկը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, Reuters-ին այսօր հայտնել է պակիստանյան աղբյուրը:

«Մենք շատ ժամանակ չունենք», - ասել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտ կլինի ժամանակ՝ տարաձայնությունները հաղթահարելու համար, հավելելով, որ երկու երկրներն էլ «շարունակաբար փոխում են իրենց դիրքորոշումները»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։

Բաղային հայտարարել է, որ Իրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։

XS
SM
MD
LG