Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։
Բաղային հայտարարել է, որ Իրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։
«Իրանի համար ժամանակն անցնում է, և նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում՝ նրանցից ոչինչ չի մնա: Ժամանակը շատ կարևոր է», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը: