Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. Փաշինյան

«Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է»,- Հրազդանում «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս գործարանը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ և բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։

«Հայաստանը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանը վստահելի գործընկեր է: Եվ ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել Կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ սա իսկապես շատ բարձր եմ գնահատում և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է»,- իր խոսքում նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին. «Ես ուզում եմ կրկին ընդգծել 2025-ի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված Փաշինյանը զանգահարել է Ալիևին«Բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը». վարչապետ«Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Լայթսթոուն400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերըԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն կքննարկի սեպտեմբերին ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-իԲայրամով․ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ