ԱԷՄԳ ղեկավարը ողջունում է ԱՄՆ - Իրան բանակցությունները

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ևս ժամանել է Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայր, որտեղ անցկացվում են ԱՄՆ - Իրան բանակցությունները:

Գրոսին X-ում գրառում է կատարել, որում ողջունել է բանակցությունները իբրև «կրիտիկական պահ», հայտարարելով. - «Կարևոր է դիվանագիտությանը ընձեռել հաջողելու ամեն մի հնարավորություն»:

«Շնորհակալություն Շվեյցարիային Գործակալությանը տևական աջակցության և բազմակողմ դիվանագիտությանը իր հանձնառության համար», - նշել է Գրոսին:

ԱՄՆ և Իրանի պատվիրակները ժամանել են Բուրգենշտոկ՝ բանակցելու երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցում տուրքեր չեն լինի, եթե դրանք ԱՄՆ-ն չսահմանիՎենսը և Ղալիբաֆը արդեն Շվեյցարիայում ենԻրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցը կփակվիՀրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 20 մարդ է զոհվելՇվեյցարիան հայտարարում է՝ ԱՄՆ - Իրան բանակցությունները շարունակվում ենԻնչո՞ւ են հետաձգվել ԱՄՆ-Իրան բանակցությունները ՇվեյցարիայումԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Իրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում. ՂալիբաֆԻրանը Հորմուզով անցնել ցանկացող նավերին արագ թույլտվություն կտրամադրի Խամենեին ընդունել է ԱՄՆ-ի հետ գործարքը, թեև «այլ տեսակետ» ուներ110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը․ Թրամփը չի բացառում հարձակման վերսկսումըՇրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել. Թրամփ