Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ուղևորվեց Հայաստան

Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակն այսօր ուղևորվել է Հայաստան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց տեղեկություններով վառելիք տեղափոխող շարժակազմը Բաքվից հյուսիս գտնվող Բալաջարի կայարանից այսօր կեսօրին շարժվել է Վրաստան, որտեղից էլ արդեն մուտք կգործի Հայաստանի տարածք։

«48 վագոններից կազմված շարժակազմով Հայաստան կհասցվի 1742 տոննա АI 95 մակնիշի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք. Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել»:

Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Shisha World ընկերությունը, որն, ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Էկոնոմիկայի նախարարԱռաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. ՊապոյանԱրդյոք ադրբեջանական շուկան հետաքրքի՞ր է հայկական բիզնեսի համար «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է «Ֆերոմոլիբդենից մինչև ձկնամթերք». ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան՝ ըստ նախարարի«Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». Գևորգ Պապոյան «Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». Փաշինյան