Ակցիա՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին զուգահեռ

Մինչ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վարչապետի հետ կառավարությունում ելույթով էր հանդես գալիս, «Հայաքվե»-ն ու «Մայր Հայաստան»-ը իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փորձում էին մոտենալ կառավարության շենքին։

Ոստիկանական պատը, սակայն, փակել էր դեպի կառավարության շենք ճանապարհը՝ հենց հարակից լուսացույցի մոտից։

Բողոքի դուրս եկած ընդդիմադիրները «Հայ փոստ»-ի շենքի մոտից՝ հայերենով ու անգլերենով իրենց խոսքն ուղղեցին Փաշինյանին ու Ֆոն դեր Լայենին՝ պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով ընտրություններում ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն էր, կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության հոդվածով:

«Հայաքվեի» ղեկավար Ավետիք Չալաբյանը մեղադրվում է մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով, նա ևս կալանավորված է:

Երկուսի դատավարությունն էլ դեռ չի սկսվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավետիք Չալաբյանը «ծայրից ծայր սուտ» է որակում իր մեղադրանքը ՔԿ-ն Անդրանիկ Թևանյանի գործով խուզարկել է նրա թիմակից Արեգնազ Մանուկյանի բնակարանը