Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը

Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտնում է, որ ձերբակալվել է միավորման համակարգող, ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով։

XS
SM
MD
LG