Հորմուզը կշարունակի փակ մնալ․ Ղալիբաֆ

Լցանավերը Հորմուզի նեղուցում

Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ, հայտարարել է Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանակցող, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Անհնար է, որ ուրիշներն անցնեն Հորմուզի նեղուցով, այն դեպքում, որ մենք չենք կարող անցնել», - AP-ի փոխանցմամբ՝ ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստաեթերում։

Նախօրեին Իրանը որոշեց չեղարկել նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդել էր իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։

«Եթե ԱՄՆ-ն չվերացնի շրջափակումը, Հորմուզի նեղուցով տարանցումները վստահաբար կսահմանափակվեն», - ընդգծել է իրանցի պաշտոնյան։

Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ապրիլի 12-ին՝ Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների անարդյունք բանակցություններից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է պետք իմանալ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մասին

Համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղին Իրանի կողմից փաստացի փակ էր պահվում փետրվարի 28-ից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ պատերազմի մեկնարկից հետո։

Թեհրանը Հորմուզը վերաբացելու մասին հայտարարեց ապրիլի 17-ին, այն բանից հետո, երբ ապրիլի 16-ին Իսրայելն ու Լիբանանը ամերիկյան միջնորդությամբ 10-օրյա հրադադար հաստատեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տասնօրյա հրադադար Իսրայելի և Լիբանանի միջև. լիբանանցիները տոնում են

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք առաջընթաց ենք ունեցել Վաշինգտոնի հետ բանակցություններում». ՂալիբաֆԻրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ ԽաթիբզադեԹեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված «նոր առաջարկները»Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում. Թրամփ