Ադրբեջանի զինված ուժերի նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել, այսօր Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձանագրելով․ - «Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան«Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է Արցախի նախագահը:
Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը, համոզմունք է հայտնել Հարությունյանը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Արցախի նախագահը՝զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու կոչ արել՝ «մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու»:
«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- եզրափակել է Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի առաջարկով ենք Քարագլխի բարձունքից հանել մեր դիրքերը. Սամվել Բաբայան Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Փառուխի ճգնաժամը ծագել է պայամանվորվածությունների խախտման արդյունքում․ - «Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվություն գոտի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ադրբեջանը ԼՂ ուղղությամբ նոր սադրանքներ ձեռնարկելու նպատակ ունի, նման հավանականություն կա Հայաստան-Ադրբեջան սահմանին»․ Փաշինյան