Ուկրաինական զորքը մեծ վնաս է հասցրել ռուսներին. ուկրաինահայ վերլուծաբան

Ուկրաինական զորքը դինամիկ պաշտպանություն կիրառելով մեծ վնաս է հասցրել ռուսական զորքին՝ մոտ 40 տոկոսի չափ արդեն, ասաց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Հղում անելով ռազմական փորձագետներին՝ Հակոբյանը շեշտեց՝ դա բավական է թափը կոտրելու համար։

«Շատ վայրերում ռուսներն անցել են տակտիկական պաշտպանության՝ գրավյալ տարածքները փորձելով պաշտպանել, բայց քանի որ ուկրաինական ուժն իրենց մատակարարմանն է նաև հարվածում օր օրի ռուսները սկսում են նահանջել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հակոբյանը՝ շարունակելով․ -

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի պատերազմում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ

«Իրենց միակ հաջողությունը դա Խերսոնի մարզի և դեպի Մարիուպոլ ճանապարհն է։ Որոշ հաջողություն իրենք ունեն Դոնբասի ռեգիոնում, այնտեղ որոշ շրջաններում իրենց ստացվել է առաջ գալ՝ քաղաքներն ավերելու միջոցով, այսինքն՝ մի քաղաքը լրիվ ավերում են, մարդիկ մնալու տեղ բացարձակ չունեն, և զորքն էլ, ինչպես գիտեք, մարդկանց պաշտպանելով մի քիչ հետ է գնացել, բայց մնացած բոլոր վայրերում մեծ կորուստներ հասցնելով ստացվել է կանգնեցնել»։

Մարատ Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․