Մատչելիության հղումներ

Զելենսկին կրկին բանակցելու կոչ է անում Պուտինին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին բանակցություններ վարելու կոչով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թեև մեղադրում է Մոսկվային ռազմական հանցագործությունների և փողոցային մահացու մարտերի համար, որոնք տեղի են ունենում այս պահին Մարիուպոլ քաղաքում։

CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, քանի որ առանց դրա պատերազմին վերջ տալ հնարավոր չի լինի։

«Եթե մեզ համար կա ընդամենը 1 տոկոս հնարավորություն այս պատերազմը դադարեցնելու համար, ես կարծում եմ, որ պետք է օգտվենք դրանից՝ Պուտինի հետ խոսելու հնարավորությունից։ Եթե այս փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմ է», - ասել է Զելենսկին։

Կողմերի միջև միջնորդի դեր ստանձնած Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ փոխանցել էր, որ բանակցողները մոտենում են համաձայնության «կարևոր» հարցերի շուրջ, հույս հայտնելով, որ հակամարտությունում շուտով հնարավոր կլինի զինադադար կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG