Մատչելիության հղումներ

Մարիուպոլի մոտ զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը


Առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյ, արխիվ

Մարիուպոլի մոտ ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյը:

Այդ մասին հայտնել են բռնազավթված Ղրիմում գտնվող Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը և սենատոր Եկատերինա Ալտաբաևան:

Ռուսաստանի ծովային ուժերում առաջին ռանգի կապիտանի աստիճանը հավասարազոր է հետևակի գնդապետի աստիճանին:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմում արդեն մի քանի բարձրաստիճան ռուս սպա է զոհվել:

Ուկրաինական կողմը պնդում է, որ պատերազմի սկզբից սպանվել է հինգ ռուս գեներալ: Մոսկվան չի մեկնաբանում այդ պնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG