Առնվազն 23 զոհ, հարյուրավոր վիրավորներ Բոլիվիայում տեղի ունեցած բախումների հետևանքով

Բոլիվիայում բախումներ են ոստիկանների ու նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների միջև

Բոլիվիայում ավելի քան երկու տասնյակ մարդ է զոհվել, 700-ից ավելի տուժածներ կան ոստիկանների ու նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակտար Միշել Բաչելետը հայտարարել է, որ ոստիկաններն ու զինվորականները անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարներն են հրազեն ու այրվող շշեր օգտագործել:

Նոյեմբերի 15-ին Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը հրամանագիր է արձակել, որը ուժայիններին ազատում է քրեական հետապնդումից անկարգությունների ժամանակ ուժ կիրառելու դեպքում:

Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին ու երկու օր անց լքել երկիրը: Նա քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում: