Մատչելիության հղումներ

Բոլիվիայում բողոքի ցույցերը չեն մարում


Լա Պասում տոնում են Էվո Մորալեսի հրաժարականը: 10-ը նոյեմբերի, 2019թ․
Լա Պասում տոնում են Էվո Մորալեսի հրաժարականը: 10-ը նոյեմբերի, 2019թ․

Երկրի խոշորագույն քաղաքներից Լա Պասում փողոց են դուրս եկել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները, որոնց ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Բոլիվիայում բողոքի գործողությունները սկիզբ առան հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններից հետո, որոնց պաշտոնական հաղթող էր ճանաչվել 2006 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Էվո Մորալեսը: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, որի դիտորդները հետևում էին ընտրությունների ընթացքին, հոկտեմբերի 20-ի քվեարկությունը կեղծված էր որակել:

Նոյեմբերի 10-ին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին Մորալեսը լքել է պաշտոնը՝ երկրում ստեղծված իրավիճակը անվանելով պետական հեղաշրջում: Մի քանի օր անց Մորալեսը մեկնել է Մեքսիկա, որտեղ քաղաքական ապաստան է ստացել:

Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատ է նշանակվել դեմոկրատ սենատոր Ժանին Անյեսը, որի գլխավոր խնդիրը առաջիկա երեք ամիսներին նախագահական նոր ընտրությունների կազմակերպումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG