Մատչելիության հղումներ

Բոլիվիայում ոստիկանությունը հրաժարվել է ապահովել նախագահական նստավայրի անվտանգությունը


Ակցիա ընդդեմ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի, արխիվային լուսանկար

Բոլիվիայում ոստիկանությունը հրաժարվել է ապահովել նախագահական նստավայրի անվտանգությունը` էլ ավելի մեծացնելով ճնշումները նախագահ Էվո Մորալեսի վրա։

Վերջինս փորձում է զսպել անցած ամսվա ընտրություններից հետո սկիզբ առած համազգային բողոքի ցույցերը: Հոկտեմբերի քսանին կայացած նախագահական ընտրություններից հետո պաշտոնական աղբյուրները նրան հերթական անգամ հռչակել էին նախագահ, վերջինիս մրցակիցը, մինչդեռ, հայտարարել էր զանգվածային խախտումների ու ընտրակեղծիքների մասին:

60-ամյա Մորալեսը երկիրն առաջնորդում է 2006-ից, սա նրա չորրորդ վերընտրությունն է: Ի սկզբանե սահմանադրությունն արգելում էր նախագահներին երկու անգամից ավելի պաշտոնավարել, երկու տարի առաջ, սակայն, Սահմանադրական դատարանը վերացրել էր այդ արգելքը` իշխող կուսակցության առաջարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG