Մատչելիության հղումներ

Էվո Մորալեսը լքելով Բոլիվիան ապաստանել է Մեքսիկայում


Բոլիվիայի արդեն նախկին նախագահ Էվո Մորալես, արխիվ
Բոլիվիայի արդեն նախկին նախագահ Էվո Մորալես, արխիվ

Էվո Մորալեսը, հրաժարական տալով Բոլիվիայի նախագահի պաշտոնից, հեռացել է երկրից: Թվիթերի իր էջում նա գրել է, թե ցավ է ապրում քաղաքական պատճառներով երկիրը լքելու համար, բայց խոստացել է վերադառնալ մեծ էներգիայով:

Մորալեսը գնացել է Մեքսիկա, որտեղ նրան ապաստան են տվել: Անցած գիշեր Մեքսիկայի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ Մորալեսի օդանավը Բոլիվիայից ուղևորվում է Մեքսիկա:

Մեխիկոյում Մորալեսի աջակիցները հավաքվել են Բոլիվիայի դեսպանատան մոտ՝ համերաշխություն հայտնելով պաշտոնից հեռացած նախագահին:

Էվո Մորալեսը հրաժարական տվեց շաբաթներ շարունակված բողոքի ցույցերի հետևանքով: Անցած հոկտեմբերին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքներով Մորալեսը նախագահ էր ընտրվել, բայց ընդդիմությունը, «Ամերիկյան պետությունների կազմակերպությունը» հայտարարել էին, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել: Մորալեսը հրաժարական տվեց, երբ դա պահանջեց նաև բանակի հրամանատարությունը:

XS
SM
MD
LG