Մատչելիության հղումներ

Բոլիվիայի նախագահը հրաժարական է ներկայացրել


Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես, արխիվ

Մի քանի շաբաթ շարունակված բողոքի ակցիաներից ու բախումներից հետո անցած գիշեր հրաժարական է ներկայացրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Երկրի նախագահն այդ քայլին է դիմել Բոլիվիայի զինված ուժերի հրամանատարության կոչից հետո, որը հեռարձակվեց կիրակի երեկոյան պետական հեռուստատեսության եթերում:

«Վերլուծելով երկրում առկա ներքին հակամարտությունը` մենք դիմեցինք պետության ղեկավարին, խնդրելով, որպեսզի նա վայր դնի նախագահի լիազորությունները, ինչը թույլ կտա երկրում վերականգնել խաղաղությունն ու կայունությունը», - հայտարարում էր Բոլիվիայի զինված ուժերի հրամանատար Ուիլյամ Կալիմանը:

Բողոքի գործողությունները Բոլիվիայում սկիզբ առան հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններից հետո, որոնց պաշտոնական հաղթող էր ճանաչվել 2006 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Էվո Մորալեսը: «Ամերիկյան պետությունների կազմակերպությունը», որի դիտորդները հետևում էին ընտրությունների ընթացքին, հոկտեմբերի 20-ի քվեարկությունը կեղծված էր որակել:

XS
SM
MD
LG