Մատչելիության հղումներ

Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ

Բանակում ոչ մարտական պայմաններում հերթական մահվան դեպքն է արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախնական տվյալներով՝ 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Բանակում վերջին շրջանում մահվան դեպքերին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է բանակում այսպիսի իրավիճակ, որ 10 օրում 3 մահ կա, ո՞րն է պատճառը, Պապիկյանը պատասխանեց.

«Ինտեսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչու։ Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթարդում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում դեպքեր՝ ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ երկուսի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։

XS
SM
MD
LG