Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է այսօր՝ լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ բանակցությունների հաջորդ փուլը ևս Շվեյցարիայում է կայանալու։ Շվեյցարիան ճիշտ ընտրություն է։ Ես միշտ հարգանքով եմ խոսել Մերձավոր Արևելքի, մյուս պետությունների մասին, սակայն կարծում եմ, որ եթե պատերազմը Եվրոպայում է, ապա խաղաղության բանակցությունները ևս Եվրոպայում պետք է ընթանան», - նշել է Ուկրաինայի նախագահը։