«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով»,- այսօր հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։
«Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», - ասել է նա։
Թուրքական պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են իրենց դերը՝ որպես հուսալի կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։
Այսօր, ժամանելով Բաքու, Թուրքիայի փոխնախագահը նախ այցելել է 44-օրյա պատերազմից հետո բացված «Հաղթանակի հուշահամալիր»՝ հայտարարելով, թե՝ «Ղարաբաղի ազատագրումը պատմական հաղթանակ էր նաև Թուրքիայի համար»:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկիզբ Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին: