Մատչելիության հղումներ

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը Իրանի հետ համաձայնագիր կկնքի նոյեմբերի ընտրություններից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կկնքվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ կարող է «ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը», եթե հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, թեև ինքը վստահ է, որ համաձայնագիր կկնքվի։

«Ես պետք է կարևոր որոշում կայացնեմ։ Կկնքվի՞ արդյոք Իրանի հետ այնպիսի համաձայնագիր, որը թույլ կտա նրան վերականգնվել և դառնալ ավելի հզոր երկիր, քան երբևէ եղել է: Թե՞ ես պետք է ոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը՝ և դա անեմ արագ՝ նրանց այլևս երբեք հնարավորություն չտալով սպանել մարդկանց ու ավերել երկրներ», - ասել է Թրամփը։

ԱՄՆ-ն և Իրանը հունիսին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին հրադադարը, ինչից հետո կողմերը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց:

XS
SM
MD
LG