Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Իրանի պայմանները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարվել Իրանի պայմանները:

«Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, Իրանի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, և ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները չեն իրականացվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը վերաբացելու հնարավորություն չի լինի», - հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային օգոստոսի վերջին ասել էր, որ միջնորդներն են Թեհրանին խնդրել ներկայացնել իր պայմանները, որոնց թվում է նաև պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում։

Հունիսի վերջին Շվեյցարիայում կայացած հանդիպումից ի վեր ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել։

Մոհսեն Ռեզային, վերջերս մերժել էր ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն, քանի դեռ «Իրանի պայմանները չեն կատարվել»։

XS
SM
MD
LG