Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր երկու խմբակցությունները հանդիպեցին Կաթողիկոսի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ

Այսօր աշխատանքը սկսած 9-րդ գումարման երկու ընդդիմադիր խմբակցությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և օրհնություն ստացել իրենց հետագա գործունեության համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մտքեր են փոխանակել Կաթողիկոսի հետ, Վեհափառն էլ իր մտորումներն է ներկայացրել՝ «հատկապես համազգային համերաշխության տեսանկյունից»:

Մայր Աթոռը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Կաթողիկոսին ԱԺ չհրավիրելու իշխանության քայլին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը այսօր հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդն այսօր նիստին ներկա չէր՝ նրան հրավեր չէր ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:

XS
SM
MD
LG