Մատչելիության հղումներ

Ռուբինյան. «Չեմ ճանաչում որևէ Կաթողիկոս էս պահին»

«Ես չեմ ճանաչում որևէ Կաթողիկոս էս պահին», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին չհրավիրելու պատճառների մասին «Ազատության» հարցին Ռուբինյանն արձագանքեց. - «Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Եթե Կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտրիճ Ներսիսյանին, իրան հարցրեք ինքը ուր է, ես ի՞նչ իմանամ»:

«Այսինքն՝ հրավեր ուղարկե՞լ եք իրեն», - այս հարցին էլ ԱԺ նախագահի թեկնածուն պատասխանեց. - «Բայց ես ի՞նչ կապ ունեմ հրավերի հետ»:

«Ժողովուրդ ջան, էդ մարդու հետ կապված հարցերը գնացեք իրան տվեք, հա՞ », - լրագրողներին ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:

Ռուբինյան. «Չեմ ճանաչում որևէ Կաթողիկոս էս պահին»
please wait

No media source currently available

0:00 0:00:39 0:00



XS
SM
MD
LG