Մատչելիության հղումներ

Վենեսուելան ԱՄՆ-ին 30-50 մլն բարել նավթ «կփոխանցի». Թրամփ


Վենեսուելան ԱՄՆ-ին «կփոխանցի» 30-50 մլն բարել նավթ, որը ենթակա է պատժամիջոցների, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այս նավթը վաճառվելու է շուկայական գնով, և ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, վերահսկելու եմ այդ գումարը՝ ապահովելու համար, որ դրանք կօգտագործվեն Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության համար», - նշել է նա:

Մինչ Վենեսուելայի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում, որը նա դատական նիստին չի ընդունել, նրա դաշնակից, Վենեսուելայի փոխնախագահը պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Դելսի Ռոդրիգեսը, որը Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG