Մատչելիության հղումներ

Վեհափառն անպատասխան թողեց իրեն գահից հեռացնելու ՔՊ-ի մտադրության մասին հարցերը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հանրապետության օրվա կապակցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Իրեն գահից հեռացնելու՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մտադրության մասին հարցերը Վեհափառն անպատասխան թողեց:

Գարեգին Երկրորդի ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ ծավալած շուրջ մեկ տարվա պայքարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում է ամրագրել Վեհափառին հեռացնելու իր պլանը՝ ընտրողներին ներկայացնելով ճանապարհային քարտեզը:

Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ, որում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մասնավորապես ընդգծել է. - «Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։


XS
SM
MD
LG