Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:

Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին:

Ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ վեհափառը հուշահամալիր էր այցելել իշխանություններից առանձին: Վարչապետն արդեն մեկ տարի է՝ պահանջում է նրա հրաժարականը:

Ավելի վաղ Վարչապետ Փաշինյանը հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։


XS
SM
MD
LG