Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ վերջին երկու օրերին Սպիտակ տունը մեծացրել է ճնշումը Ուկրաինայի նկատմամբ՝ փորձելով ստիպել Կիևին ընդունել խաղաղության ամերիկյան պլանը։
«Նախագահ Զելենսկու և Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը փորձում էր համոզել Ուկրաինայի նախագահին, որպեսզի նա համաձայնի դուրս բերել զորքերը Դոնեցկի մարզի ողջ տարածքից»,-գրում է Axios կայքը։
Politico-ի տեղեկություններով՝ Ուկրաինան, սակայն, հակված չէ նման զիջումների։ Դա հաստատել է նաև ինքը՝ Ուկրաինայի նախագահը՝ նախօրեին հայտարարելով, որ «տարածքների հարցում համաձայնություն դեռևս չկա»։