Մատչելիության հղումներ

Վարդանյանի գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն ավարտված է, և դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։

Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ պաշտպանության կողմի ելույթից և Վարդանյանի վերջին խոսքից հետո նիստը նախագահողը դիմել է դատավարության կողմերին՝ հարցնելով, թե արդյոք նրանք մտադի՞ր են ներկայացնել դատաքննության արդյունքներով կայացվելիք վերջնական դատական որոշման նախագծի տարբերակ։

Ադրբեջանական լրատվամիջոցներում չի հաղորդվում, սակայն, ինչ է ասել Վարդանյանն իր վերջին խոսքի ժամանակ։

Դատավարության ամբողջ ընթացքը եղել է անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

XS
SM
MD
LG