Մատչելիության հղումներ

Վարչապետը և 10 եպիսկոպոսները հայտարարում են եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, Մայր Աթոռից հակադարձում են


Արտապատկերում Ֆեյսբուքում վարչապետի հրապարակած տեսանյութից
Արտապատկերում Ֆեյսբուքում վարչապետի հրապարակած տեսանյութից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել:

Ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում [...], սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»:

Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր Կաթողիկոս է ընտրվում:

Մայր Աթոռից այսօր հակադարձել են, որ «Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները»։

«Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ [...] Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում, - «Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով»։

Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի յոթ ամիսների ընթացքում Գարեգին Երկրորդը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել: Տարեմուտի իր ուղերձում Վեհափառը կոչ էր արել դադարեցնել «եղբայրադավության քայլերը»:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG