Մատչելիության հղումներ

Թրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնում, եթե  համաձայնագիր չկնքվի  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է համաձայնագիր կնքի Իրանի հետ և կարծում է, որ համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ ամսվա ընթացքում։

«Մենք պետք է գործարք կնքենք, հակառակ դեպքում դա շատ ծանր կլինի, շատ ծանր», - լրագրողներին ասել է Թրամփը։

«Կտեսնենք՝ կկարողանանք նրանց հետ համաձայնության գալ, թե ոչ, իսկ եթե չկարողանանք, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը շատ դժվար կլինի նրանց համար», - շեշտել է նախագահ Թրամփը։

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:


XS
SM
MD
LG