Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը կոչ է արել «բուժել երկրում արյունալի անկարգություններից հետո առաջացած վերքերը»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իր հայրենակիցներին բուժել երկրում տեղի ունեցած արյունալի անկարգություններից հետո առաջացած վերքերը։

«Դրանք դառը վերքեր էին, բայց պետք է բուժվեն և չխորանան մինչև վարակ դառնալը»,- ասել է Փեզեշքիանը «Ֆաջր» ամենամյա կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է նայել առաջ և հաշտվել։

Որոշ արվեստագետներ և մրցանակակիրներ բոյկոտել էին արարողությունը։

Պաշտոնական տվյալներով՝ դեկտեմբերի վերջից մինչև հունվարի սկիզբ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 3,000 մարդ։ ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (HRANA) իրավապաշտպան գործակալությունը իր վերջին զեկույցում զոհերի թիվը գնահատում է ավելի քան 7,000։

Արտերկրում գործող պարսկերեն հեռարձակող լրատվամիջոցները գնահատել են, որ անվտանգության ուժերի կողմից դաժանորեն սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Իրանի կառավարությունը մերժում է այս պնդումները՝ հայտարարելով, որ ցուցարարների շրջանում եղել են օտար վարձկաններ և ահաբեկիչներ։

Համազգային անկարգություններն այժմ մարել են, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված։



XS
SM
MD
LG