Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «լրջորեն խոսում է» Միացյալ Նահանգների հետ՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքների և Մերձավոր Արևելքի լարված տարածաշրջանում ամերիկյան նավատորմի ներկայության ֆոնին:

«Մենք կտեսնենք, թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել: Հակառակ դեպքում տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը Fox News-ին:

Պարզ չէ, թե ինչ հանգամանքներում կարող են նման բանակցություններ տեղի ունենալ։

Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը տարածաշրջանում նյարդային դաշնակիցներին չի տեղեկացրել հնարավոր ռազմական հարվածների մասին՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները:

Թրամփը հրապարակավ կոշտ դիրքորոշում է որդեգրել Իրանի ավտորիտար կառավարիչների նկատմամբ՝ Թեհրանի և երկրի այլ քաղաքներում հակակառավարական ցույցերի ճնշման ֆոնին:

ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ հայտնել է, որ հաստատված զոհերի թիվը, ներառյալ՝ անվտանգության ուժերի աշխատակիցները, ներկայումս կազմում է 6 հազար 563 մարդ, իսկ նրանց թիվը, որոնց մահը դեռ չի հաստատվել, և հետաքննությունը շարունակվում է, կազմում է 17 հազար 91: Ձերբակալվել է ավելի քան 49 հազար մարդ:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նշել է, որ Թեհրանը բաց է բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի սպառնալիքներից և հարկադրանքից։

XS
SM
MD
LG