Իրանի Բանդար Աբբաս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 14-ը վիրավորվել են, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Պայթյունի պատճառների մասին չի նշվում:
Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունները, որտեղ պնդում են, թե պայթյունի թիրախում Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատարն է եղել, «լիովին կեղծ» են։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունի հանգամանքները հետաքննվում են:
Բանդար Աբբասի նավահանգիստը գտնվում է Հորմուզի նեղուցում, որտեղով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի մոտ մեկ հինգերորդը:
Tehran Times-ն էլ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարին՝ հաղորդում է Իրանի Ահվազ քաղաքում բնակելի շենքում գազի պայթյունի մասին, որի հետևանքով չորս մարդ է զոհվել:
Պայթյունների մասին հայտարարություններից հետո, Իսրայելից հաղորդեցին՝ Իսրայելը ներգրավված չէ Իրանի պայթյունների մեջ: