Մատչելիության հղումներ

Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն ՖԻՖԱ-ի ղեկավարի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի անդամներին զերծ մնալ կազմակերպության ղեկավար Ջաննի Ինֆանտինոյի պաշտոնանկության փորձերից։

«ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ թույլ կտա, եթե ինչ-ինչ պատճառներով որոշի հեռացնել Ջանի Ինֆանտինոյին», - Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

«Ինֆանտինոն կազմակերպեց աշխարհի ամենահաջող աշխարհի առաջնությունը։ Առանց Ինֆանտինոյի այդ առաջնությունները էլ երբեք շահութաբեր չեն լինի», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դիրքերը սասանվեցին այն բանից հետո, երբ նա հրապարակեց կազմակերպության բարեփոխման ծրագիրը։ Դրա համաձայն նախատեսվում էր ՖԻՖԱ-ի բաժնետոմսեր թողարկել՝ դրանք վաճառելով մասնավոր ներդրողներին։ Առաջին գնորդների թվում հիշատակվում էին Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։

Քննադատությունների ալիքից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց, որ հրաժարվում է նախաձեռնությունից։


XS
SM
MD
LG