Մատչելիության հղումներ

Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ լրատվամիջոցների Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում նրա ներդրման համար։

«Գոհունակությամբ նշվեց, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և տեղի չի ունեցել որևէ միջադեպ, որը կարող է վնասել խաղաղությանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերություններից, ընդգծվել, որ «ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հասել են որակապես նոր բարձր մակարդակի և ձեռք են բերել ռազմավարական բնույթ»:

Օգոստոսի 8-ի առթիվ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

XS
SM
MD
LG