Մատչելիության հղումներ

Թրամփը տեղին չի համարում Իրանի ներկայությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ֆուտբոլի հավաքականը կարող է մասնակցել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն, նրա կարծիքով, նրանց ներկայությունն այնտեղ տեղին չէ «իրենց իսկ անվտանգության համար»:

Հինգշաբթի ուշ երեկոյան Իրանի ֆուտբոլի ասոցիացիան սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգներին չպետք է թույլատրվի անցկացնել աշխարհի առաջնությունը, քանի դեռ նրանք չեն կարող երաշխավորել խաղացողների անվտանգությունը:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմական միջազգային իրադարձություն է, և դրա կազմակերպիչը ՖԻՖԱ-ն է, այլ ոչ թե որևէ այլ երկիր»,-ասվում է դրանում:

Ավելի ուշ Թրամփը ակնարկել է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում խաղացողներին ոչ մի սպառնալիք չի առաջանա Միացյալ Նահանգներից:

«Սա կլինի ամենամեծ և ամենաապահով սպորտային իրադարձությունը ամերիկյան պատմության մեջ», - նշել է նա:


XS
SM
MD
LG