Մատչելիության հղումներ

Թրամփը Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով նիստ է անցկացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, մայիս, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, մայիս, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով՝ ուղղված հրադադարի երկարաձգմանը և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջմղմանը:

Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է, որ ուրբաթ օրը հրավիրված նիստն ավարտվել է, սակայն չի հայտնել՝ արդյո՞ք Թրամփը հավանություն է տվել առաջարկվող շրջանակին:

Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ համաձայնագրով նախատեսվում է ներկայիս հրադադարը երկարաձգել ևս 60 օրով, որոնց ընթացքում կշարունակվեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Նիստից առաջ ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանցում գրել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից, վերաբացի Հորմուզի նեղուցը, հեռացնի ծովային ականները և համագործակցի ԱՄՆ-ի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու ուղղությամբ:

Թրամփը նաև նշել է, որ ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները վերացնելու է Իրանի ծովային շրջափակումը:

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել:



-

XS
SM
MD
LG