Միացյալ Նահանգների նախագահը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի: Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է այսօր Քանզասի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունենալու:
«Շուտով կավարտվի», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ հավելելով. - «Մեզ երաշխիք է պետք, որ միջուկային զենք երբեք չի լինելու»:
Դոնալդ Թրամփը վստահեցրել է նաև, որ Միացյալ Նահանգները չի հարվածի Իրանին մինչև նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները: