Մատչելիության հղումներ

Եթե ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը կվերաբացվի․ Արաղչի

Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթօրյա ծրագիր է ներկայացրել Միացյալ Նահանգներին և այժմ ուսումնասիրում է ամերիկյան կողմի դիտարկումները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մեր պայմանները հստակ են և ներկայացվել են ԱՄՆ-ին՝ յոթօրյա ծրագրի շրջանակում։ Ամերիկյան կողմը որոշ դիտարկումներ է ներկայացրել, որոնք այժմ ուսումնասիրում ենք», - ասել է Արաղչին՝ ընդգծելով, որ Թեհրանի առաջարկը դեռ ուժի մեջ է։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ եթե Վաշինգտոնն ընդունի ներկայացված պայմանները, ծրագրի վեցերորդ օրը Հորմուզի նեղուցը կվերաբացվի, իսկ յոթերորդ օրը կսկսվեն բանակցությունները։

Թե կոնկրետ ինչ պայմաններ է առաջ քաշել Թեհրանը և ինչ դիտարկումներ է ներկայացրել Վաշինգտոնը, Արաղչին չի մանրամասնել։

​
XS
SM
MD
LG