Մատչելիության հղումներ

Իրանը հաղորդում է նորագույն ՀՕՊ համակարգի միջոցով ամերիկյան 2 անօդաչու ոչնչացնելու մասին

MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը, արխիվ
MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը, արխիվ

Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հայտնել է, որ Հորմուզի նեղուցից արևելք նորագույն հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով որսացել և ոչնչացրել են MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը։ ԱՄՆ զինված ուժերն առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։

Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Իրանում խոցվել է նաև ամերիկյան ավելի փոքր անօդաչու թռչող սարք։ Այս տեղեկությունը նույնպես հնարավոր չի եղել անկախ աղբյուրներով հաստատել։

Իրանական կողմի հաղորդման համաձայն՝ փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր երկրի զինված ուժերը ոչնչացրել են 14 միավոր MQ-1 Predator և ավելի քան 50 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Այս պնդումները, որպես կանոն, հնարավոր չէ ստուգել անկախ աղբյուրներով:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնը հայտնել է Իրանի դեմ Իսրայելի հետ համատեղ հարձակումներ սկսելուց ի վեր տասնյակ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կորստի կամ վնասվելու մասին։

Վերջին շրջանում իրանական ուժերն ակտիվացրել են հարձակումները Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում։ Նավագնացության տվյալներ տրամադրող Kpler ընկերության տվյալներով՝ անցյալ շաբաթ այդ նեղուցով նավթի արտահանումը կրկին նվազել է։

​
XS
SM
MD
LG